National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
19.04.2018
ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 3

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 19-ին Ռուստամ Մախմուդյանի նախագահությամբ կայացած նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել մի խումբ օրենսդրական նախաձեռնությունների:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի ներկայացմամբ հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով կարգավորվում են նոտարների գործունեության իրավական հիմքերը:

Մասնավորապես առաջարկվում է կարգավորել նոտարի պաշտոնից ազատվելու կամ լիազորությունների դադարման դեպքում նրան փոխարինելու, ինչպես նաեւ որակավորում անցած թարգմանիչների համապատասխան վկայականի օրինակելի ձեւը սահմանելու հարցերը:

Փոխնախարարի ներկայացմամբ՝ հանձնաժողովը քննարկել է «Հաշտարարության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Սահմանվում են հաշտարարության ինստիտուտի գոյության իրավական հիմքերը, ամրագրվում վեճերի լուծման այլընտրանքային միջոցի կիրառումը խթանելու եւ դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նախադրյալները:

Հանձաժողովը քննության է առել «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ առաջարկվող փոփոխություններով օրենքը համապատասխանեցվում է «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքին: Նախագծով մասնավորապես դատարանների նախագահների խորհրդին մինչ այժմ վերապահված լիազորությունները բաշխվել են Բարձրագույն դատական խորհրդի, Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հանձնաժողովի, իսկ առանձին դեպքերում՝ Դատական դեպարտամենտի միջեւ:

Սահմանվել են նաեւ Դատական դեպարտամենտում դատական ծառայության եւ դատական կարգադրիչների ծառայության կազմակերպման ու գործունեության առանձնահատկությունները, կարգավիճակը: Նախատեսվել են կառույցի ղեկավարի եւ նրա առանձնացված ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում նշանակվող անձին ներկայացվող պահանջները, վերանայվել վեջինիս լիազորությունները:

«Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթի նպատակը, ըստ արդարադատության փոխնախարարի, համապատասխանեցումն է ՀՀ Սահմանադրության իրավակարգավորումներին:

Հանձնաժողովը Կարինե Աճեմյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկել է պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Կարինե Աճեմյանի, Ալիկ Սարգսյանի, Ռուզաննա Մուրադյանի, Ռաֆիկ Գրիգորյանի, Հակոբ Բեգլարյանի, Ֆելիքս Ցոլակյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Արթուր Հովհաննիսյանը երկրորդ ընթերցմամբ հանձնաժողովի քննարկման է ներկայացրել «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Քննարկված օրենքների նախագծերը հանձնաժողովն առաջարկել է ընդգրկել ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am